ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Նախարարը ստանում է այնքան աշխատավարձ, որքան միջին կազմակերպության ղեկավարը». Գևորգ Պապոյան
16:54, 26.02.2024 | mamul.am
3546 | 0

«Կադրերի սղության պատճառո՞վ է, որ նախարարի պաշտոնի համար իշխող քաղաքական ուժն ընտրել է ԱԺ կարևոր հանձնաժողովի նախագահի թեկնածությունը»,- ԱԺ-ում դիմելով ՔՊ-ական Գևորգ Պապոյանին՝ հարցրին լրագրողները․ «Պետական կառավարման համակարգը իրականում գրավիչ չէ, եկեք անկեղծ լինենք: Նախարարը ստանում է այնքան աշխատավարձ, որքան միջին կազմակերպության ղեկավարը կամ ասենք փոքր կազմակերպության միջինից մի փոքր բարձր մակարդակի մենեջերը։ Երբ ասում եմ՝ պետական կառավարման համակարգ, ի նկատի ունեմ փորձագետից սկսած մինչև բարձր պաշտոնյա»,- ասաց նա՝ հավելելով, որ շատ արժանի մարդկանց է ճանաչում, ովքեր կարող էին հավակնել այդ պաշտոնին, սակայն չեն համաձայնել, քանի որ պետական կառավարման համակարգում աշխատելը գրավիչ չէ։ Գևորգ Պապոյանը հայտնեց նաև, որ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

Պապոյանի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր