ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Երևանում շտապօգնության խմբի նկատմամբ բռնություն կիրառած եղբայրները կալանավորվել են
18:18, 26.02.2024 | mamul.am
1270 | 0

Հունվարի 16-ին, ժամը 3.40-ին Երևանում 38 և 34-ամյա եղբայրներն անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել կանչով իրենց տուն ժամանած շտապօգնության բուժաշխատողների հասցեին, ապա փակել դուռը և, դանակով սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ հնչեցնելով, ասել, թե թույլ չեն տա բնակարանից դուրս գալ, մինչև իրենց մոր վիճակը չկարգավորվի։
38 և 34-ամյա տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։ Հիշեցնենք` կանչով նշված հասցե մեկնած բժիշկների խմբի առաջ օգնության կարիք ունեցող անձի որդիները փակել էին սենյակներից մեկի դուռը, դանակով սպառնացել, որ ամեն գնով պետք է փրկեն իրենց մոր կյանքը:
Բուժօգնության խմբի անդամներից մեկը վերջիններիս համոզել, մեքենայում եղած հատուկ բժշկական սարքավորումը վերև բարձրացնելու պատրվակով սենյակից դուրս էր եկել և հենց այդ ընթացքում էլ ահազանգել էր ոստիկանություն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր