ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+21 °C
Նավալնիի հուղարկավորությունը կարող է տեղի ունենալ շաբաթվա վերջին
18:48, 26.02.2024 | mamul.am
1988 | 2

Փետրվարի 16-ին գաղութում մահացած Ալեքսեյ Նավալնիին հանրային հրաժեշտը նախատեսվում է անցկացնել այս շաբաթվա վերջին, այսինքն՝ մարտի 1-ից առաջ։ Այս մասին ասվում է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշի հայտարարության մեջ։

Ալեքսեյ Նավալնիի մարմինը նրա մորը՝ Լյուդմիլա Նավալնայային է հանձնվել քաղաքական գործչի մահից հետո իններորդ օրը՝ փետրվարի 24-ին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ճնշում չի գործադրել Ալեքսեյ Նավալնիի մոր վրա՝ կապված նրա առաջիկա հուղարկավորության հետ։ Բացի այդ, Պեսկովն ասել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը մարմնի արտահանձնման մասին որոշում չի կայացրել, քանի որ «պետության ղեկավարը ոչ մի կերպ չի կարգավորում այդ հարցերը»։

Ավելի վաղ գրել էինք, որ Նավալնիի մորն ստիպում են հուղարկավորությունն անցկացնել առանց հանրային հրաժեշտի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր