ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Ապրիլի 8-ին տեղի կունենա Արեգակի ամբողջական խավարում
20:36, 26.02.2024 | mamul.am
2258 | 0

Ապրիլի 8-ին տեղի է ունենալու Արեգակի ամբողջական խավարում։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Ըստ NASA-ի տվյալների` ամբողջական խավարման ընդհանուր փուլը, երբ երկինքը լիովին կմթնի, կտևի 268 վայրկյան, ստվերի լայնությունը կկազմի 199 կմ, և այն կարելի է դիտել Մեքսիկայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ Մասնակի խավարումը տեսանելի կլինի Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի և Կենտրոնական Ամերիկայի որոշ մասերում: Արեգակի այս խավարումը Հայաստանի տարածքում չի դիտվի»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազիզյանը։
Նա նշել է, որ Արեգակի հաջորդ ամբողջական խավարումը կլինի 2042 թվականի ապրիլի 20-ին։
Ամբողջական խավարման պահին այն դիտարկվող կետում օդի ջերմաստիճանը որոշ դեպքերում իջնում ​​է նույնիսկ ավելի քան 10 °C-ով՝ համեմատած խավարմանը նախորդող ժամանակի հետ։ Ջերմաստիճանի նման կտրուկ անկումը կարող է հանգեցնել ամպերի առաջացման կամ անհետացման և քամու արագության կտրուկ փոփոխության։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր