ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Չեմ պատրաստվում նայել` ինչպես է բուքմեյքերական կազմակերպության նախկին տնօրենը վերացնում քաղաքի թոքերը». Հայրումյան
21:48, 26.02.2024 | mamul.am
4972 | 0

Երևանի Ալեք Մանուկյան փողոցն է, նայեք ինչքան կանաչ ու սիրուն էր այն 2016 թվականին, այն այս գարնանն էլ կարող է կանաչել ու սիրունանալ, բայց Երևանի քաղաքապետարանը և մասնավորապես «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կասմանավտները որոշել են, որ այս ծառերն անկենսունակ են և պետք է հատվեն։
Ես՝ Էդուարդ Հայրումյանս, դե՛մ եմ այս մոնիպուլացնող «հիմքերով» ավերիչ որոշմանը և չեմ պատրաստվում լուռ նայել, թե ինչպես են բուքմեյքերական կազմակերպության նախկին տնօրենը, Տարոնի ժամանակվա գլխավոր դենդրոլոգը և Բուսաբանական այգու 2/3-ը չորացրած «մասնագետները» ավիրում մեր քաղաքի կանաչ ապագան, վերացնում քաղաքի թոքերը, կտրում իմ և իմ երեխաների թթվածինը։
Եթե մարդ կա, ով ևս չի ուզում լուռ հետևել այս ղասաբների գործունեությանը, ապա կխնդրեմ մեկնաբանություններում իմաց տաք և միասին որոշենք մեր անելիքները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր