ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+30 °C
Ալեն Սիմոնյանի հայցը վաղեմության հիմքով մերժվել է
22:00, 26.02.2024 | mamul.am
2170 | 0

Ավարտվել է Ալեն Սիմոնյանն ընդեմ լրագրող Նաիրի Հոխիկյանի գործով քննությունը։ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդեմ Հոխիկյանի հայց էր ներկայացրել, քանի որ նա «Հայելի» մամուլի ակումբում իր ասուլիսի ընթացքում Ալեն Սիմոնյանի հասցեին հետևյալ արտահայտությունն էր արել․ «Ալեն Սիմոնյան կոչված էտ պոռնոդերասանը, որ մինչև պաշտոնյա դառնալը տարբեր ֆիլմերի մեջ էր խաղում....»։

Դատարանն, ըստ էության, չի էլ քննարկել այս հայտարարության զրպարտություն լինել- չլինելու հարցը, այլ պարզապես Սիմոնյանի հայցը մերժել է՝ հայցադիմումի վաղեմության ժամկետի հիմքով։ Բանն այն է, որ ըստ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի, որը վերաբերում է պատվի և արժանապատվության պաշտպանությանը, սահմանվում է, որ անձը կարող է դատարան դիմել ենթադրյալ զրպարտության՝ իրեն հայտնի դառնալու պահից մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ քան դրա հրապարակման պահից վեց ամիս հետո։ Ըստ դատարանի վճռի՝ Սիմոնյանը չի պահպանել մեկամսյա ժամկետ, այսինքն՝ չի կարողացել ապացուցել, որ դատարան է դիմել իրեն հայտնի դառնալուց հետո 1 ամսվա ընթացքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր