ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Մեր գերիշխանության դարաշրջանն ավարտվեց, Եվրոպայի ապագան մռայլ է»․ Բորել
23:24, 26.02.2024 | mamul.am
6744 | 0

Արևմուտքի գլոբալ գերիշխանության դարաշրջանը վերջնականապես ավարտվեց, երբ սկսվեցին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն ու Գազայում հակամարտությունը։ Այս մասին իր բլոգում գրել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Եթե ներկայիս աշխարհաքաղաքական լարվածությունը շարունակի զարգանալ ամբողջ աշխարհի հետ Արևմուտքի առճակատման ուղղությամբ, Եվրոպային մռայլ ապագա է սպասվում նրա անվտանգության սպառնալիքների տեսանկյունից։ Արևմտյան գերիշխանության դարաշրջանը վերջնականապես ավարտվեց։ Թեև տեսականորեն մենք դա հասկանում ենք, բայց միշտ չէ, որ գործնական հետևություններ ենք անում այս նոր իրողությունից։
Գլոբալ Հարավի շատ երկրներ Արևմուտքին մեղադրում են երկակի ստանդարտների մեջ, սակայն դրա համար պատասխանատու են Ռուսաստանն ու նրա քարոզչությունը»,- գրել է Բորելը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր