ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Կոնդի նախագիծը» կդառնա Փաշինյանի իշխանության սև էջերից մե՞կը. «Հրապարակ»
09:18, 27.02.2024 | mamul.am
3480 | 2

«Հրապարակ»-ը գրում է. «Հյուսիսային պողոտա կառուցելու համար Երևանի կենտրոնի բնակիչներին տարհանելու տեսարանները երևանցիները լավ են հիշում: Այդ տարհանումները դարձան Ռոբերտ Քոչարյանի իշխանության ամենասև էջերից մեկը: «Կոնդի նախագիծը» սպառնում է դառնալ Նիկոլ Փաշինյանի իշխանության սև էջերից մեկը: Երեկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց «Կոնդ» թաղամասի իրացման մեկնարկի մասին: Ասվեց, որ այս տարածքում հողի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը 214 և 139 հազար դրամ է, այսինքն` 500-600 դոլար, ինչին անմիջապես արձագանքեցին կոնդեցիները:
Խմբագրություն զանգած քաղաքացիներն ասում էին. «Աբսուրդային գներ են առաջարկում, 210 հազար դրամով կենտրոնից ո՞ւր գնանք... Մարդիկ 100 տարի ապրել են Կոնդում, հիմա եկել եք՝ կոպեկներով ուզում եք հանե՞ք մեզ մեր տներից, մենք ոչ մի գումար չենք ուզում, ուզում ենք ընդամենը մեր համար տներ սարքեն` մի երկու-երեք շենք, մնացածն ինչ ուզում են, թող անեն»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր