ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+23 °C
Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 2 մլրդ դրամը գերազանցող գույք
11:06, 27.02.2024 | mamul.am
2029 | 2

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված 5 գործերից մեկով՝ հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 2 մլրդ դրամը գերազանցող գույք
Հակակոռուպցիոն դատարանի վարույթում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Դատարանը 27/02/2024 թվականի վճռով հաստատել է Գլխավոր դատախազության և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով անցնող Գալուստ Լուկաշի Գրիգորյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որով պատասխանող Գալուստ Լուկաշի Գրիգորյանն անհատույց Հայաստանի Հանրապետության սեփականությանն է հանձնում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող շուրջ 16 հազար քմ մակերեսով հողամասը՝ 2 մլրդ 18 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով, ինչը կազմում է ընդհանուր ապօրինի ծագում ունեցող գույքի շուրջ 77 տոկոսը։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանից, նրա երկու որդիներից և եղբոր որդուց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս չորս գործերի քննությունը Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր