ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Սումգայիթի բնակիչը` հայկական կոտորածների մասին». Տաթևիկ Հայրապետյան
18:36, 27.02.2024 | mamul.am
1586 | 0

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր լրանում է Սումգայիթում հայերի դեմ տեղի ունեցած ոճրագործության 36-րդ տարելիցը:
Սումգայիթի ողբերգական դեպքերի վերբերյալ կան նաև վկայություններ ականատես ադրբեջանցիների կողմից: Օրինակ՝ Սումգայիթ քաղաքի բնակիչ, հայկական կոտորածների ականատես ադրբեջանցի Նաթիգ Ջավադլըն 2013 թ. BBC-ին տված հարցազրույցում նշել էր. «27-ին, 28-ին եղել եմ հրապարակում, հետաքրքիր էր, թե ինչ է լինելու: Այդ անգամ ևս չափազանց շատ մարդ կար, մեկն ասում է, որ գիտի, թե որ տներում են հայեր ապրում, և մարդիկ զանգվածաբար լցվում են թաղամասերը: Այդ թաղամասը, ուր մենք գնացինք… այդտեղ՝ բակի կողմից առաջին բնակելի շենքի մոտ, մարդկանց ձեռքում փայտե և երկաթե մահակների նման բաներ կային: Այդտեղ երեխաներին կոտորեցին, և նույնիսկ նրանցից մեկի աղիողորմ ձայնը լսվում էր դռնից: Այդ էլ որ տեսա, դուրս եկա բնակարանից: Մի քանի թաղամասերում նման վայրագություններ են եղել... Այդտեղ շատերի աչքի առաջ էր տեղի ունենում այդ ամենը, շատերը հետաքրքրասիրությամբ նայում էին, ես ինքս էի ապշած նայում, թե ինչ է տեղի ունենում. ինչո՞ւ բողոք, դժգոհություն չկա, չէ՞ որ մենք պետք է բողոքեինք՝ տեսնելով այդ ամենը...»:
Սումգայիթը Խորհրդային Ադրբեջանից ավելի քան կես միլիոն հայերի դեմ սկսված էթնիկ զտման ու բռնի տեղահանման գործողությունների սկիզբն էր: 36 տարի անց Ադրբեջանի քաղաքականությունը ոչ միայն չի փոխվել, այլև ավելի հայատյաց ու ագրեսիվ է դարձել։ Ցավոք, մենք շարունակում ենք հետևություններ չանել պարզ ու ակնհայտ իրողություններից․․․»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր