ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +18 °C Վաղը`+24 °C
«Կա մեկ ելք». Մարգարիտ Եսայան
02:24, 28.02.2024 | mamul.am
2933 | 0

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի գրառումը․ «Արմեն Աշոտյանին դեռ դատում են, սա մեր օրերի հերթական զավեշտն է և, եթե Արմենը նստած չլիներ, այս ամբողջ դատաիրավական կապիկությունը շատ ծիծաղելի կլիներ։ «Գործ» են հորինել, որում չկա տուժող, չկա մեղադրանք, չկա վնաս, կա միայն մեկ մարդ՝ Արմեն Աշոտյան, ում դատում են, թե՝ ինչի համար, դատողներն անգամ չգիտեն, կամ, գիտեն, պարզապես իրենց գցել էն «դոդի բախչեն», սպասելով պարգևավճարի նոր խմբաքանակին։ Այս դատ կոչված ֆարսով ի լուր աշխարհի ի ցույց է դրվում, թե ինչպես են ՀՀ իշխանազավթները վարվում իրենց քաղաքական ընդդիմախոսների հանդեպ։
Կա մեկ ելք՝ սրանց արագ հեռացնել իշխանությունից և դատել․․․
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին․..»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր