ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+22 °C
Վրաստանին տարածքներ կհանձնվե՞ն. ԱԳՆ-ի պատասխանը
14:54, 27.02.2024 | mamul.am
7652 | 0

Վերջին շրջանում ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ ՀՀ-Վրաստան բարձրաստիճան շփումներում Փաշինյանն ակտիվացրել է սահմանազատման- սահմանագծման աշխատանքները նաև Վրաստանի հետ՝ որոշակի տարածքներ զիջելով նաև Վրաստանին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ-Վրաստան սահմանագոտու Ջիլիզա գյուղին (ՀՀ Լոռու մարզի Ալավերդիի շրջան) հարող տարածքներին, այս մասին գրում է «Երկիր»-ը հավելելով, որ խնդրի կապակցությամբ հարցում են ուղարկել վարչապետի աշխատակազմին՝ փորձելով պարզել՝ վերջին շրջանում տեղի ունեցող հայ-վրացական բարձր մակարդակի շփումներում ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ-Վրաստան սահմանազատման-սահմանագծման ուղղությամբ, ՀՀ-Վրաստան սահմանի ո՞ր հատվածներում են կատարվել սահմանազատման կամ սահմանագծման աշխատանքներ կամ ձեռք բերվել պայմանավորվածություն՝ կատարելու սահմանազատման-սահմանագծման աշխատանքներ, ինչպիսի՞ ճշգրտումներն են եղել կամ որոշում է կայացվել՝ իրագործելու, և սահմանային նման տեղաշարժերի արդյունքում կոնկրետ ո՞ր հատվածերն են անցել կամ անցնելու վրացական կողմին:

Արտաքին գործերի նախարարությունից ստացված գրավոր պատասխանի մեջ հաստատվել է, որ «…Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների վերջին շփումների ընթացքում ձևավորվել է ընդհանուր ընկալում, որ անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները»:

Չհայտնելով ոչինչ՝ ԱԳՆ-ից նշել են միայն, որ գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը հանրությանը կներկայացվի պատշաճ ժամկետում: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր