ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Արցախցիները հեռանում են Տավուշից». Ոսկան Սարգսյան
03:18, 28.02.2024 | mamul.am
5171 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Արցախցիները հեռանում են Տավուշից, 13 օրում 83 հոգի հեռացել է
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը փետրվարի 26-ին ընդունել է Արցախից բռնի տեղահանված և Տավուշի մարզում վերաբնակեցված մի շարք անձանց:
Մարզպետը զրուցել է քաղաքացիների հետ, ծանոթացել կեցության պայմաններին, լսել նրանց կարիքները, իրազեկել պետության կողմից տրամադրվող աջակցության բոլոր ծրագրերի մասին և պատասխանեց նրանց հուզող հարցերին։ Մարզպետարանից հայտնում են, որ ներկայումս
Տավուշի մարզում բնակվում է Արցախից բռնի տեղահանված 2727 անձ։ Տավուշի մարզպետարանից լրագրողիս հայտնել են, որ 2024 փետրվարի 13-ի դրությամբ Տավուշի մարզում բնակություն է հաստատել Արցախից բռնի տեղահանված 786 ընտանիք՝ 2810 անձ, այսինքն՝ 13 օրում Տավուշից հեռացել է 83 արցախցի։ Տավուշի մարզպետարանի տվյալներով՝ մարզում վերաբնակված արցախցիներից միայն 36-ն է աշխատանք գտել, արցախցիները Տավուշում սեփական բնակարան չունեն, ապրում են վարձակալությամբ կամ այլոց առանձնատներում՝ անվճար»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր