ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Ռուսաստան-ՆԱՏՕ ուղիղ հակամարտությունն անխուսափելի կդառնա, եթե դաշինքը զորք ուղարկի Ուկրաինա»․ Պեսկով
16:18, 27.02.2024 | mamul.am
2246 | 2

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ հակամարտությունն անխուսափելի կդառնա, եթե դաշինքի զինվորականները հայտնվեն Ուկրաինայի տարածքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այդ դեպքում պետք է խոսել ոչ թե հակամարտության հավանականության, այլ անխուսափելիության մասին»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Փարիզում, եվրոպական երկրների շուրջ 20 առաջնորդների մասնակցությամբ համաժողովի ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ԵՄ երկրները պետք է ամեն ինչ անեն, որ Ռուսաստանը չհաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում։ Բացի այդ, Մակրոնը չէր բացառել, որ ԵՄ երկրները կարող են զորք ուղարկել Ուկրաինա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր