ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+26 °C
Արտագնա աշխատանքի մեկնածները Հայաստանում հարկ չեն վճարի մեկ դեպքում
17:48, 27.02.2024 | mamul.am
4787 | 0

Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացին Հայաստանում հարկ չի վճարի, եթե տարվա ընթացքում նրա եկամուտները չգերազանցեն 12 միլիոն դրամը. Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նման նախագիծ է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեն:

«Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից աշխատանքային կամ աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացվող եկամուտները չեն համարվում եկամտային հարկով հարկման օբյեկտ, եթե ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից հաշվետու տարվա ընթացքում ՀՀ-ից դուրս ստացված նշված եկամուտները չեն գերազանցում 12 միլիոն դրամը»,- նշված է նախագծի բնութագրում։

Նշված դրույթը չի տարածվում այն ռեզիդենտ ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր հիշյալ եկամուտները ստացել են հեռավար եղանակով՝ ՀՀ տարածքում աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց, ինչպես նաև այն ռեզիդենտ ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր համապատասխան եկամուտները ստացել են Կառավարության սահմանած հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրներում (աշխարհագրական տարածքներում) գրանցված (հաշվառված) կազմակերպությունների դիմաց։

Նշվում է, որ սույն օրենքը կիրառվում է 2020-2023 թվականների հաշվետու տարիների համար։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել էր, որ նախագծով առաջարկվում է ոչ թե տույժերը վերացնել, այլ որոշակի ժամանակով չհարկել տարբերությունը Հայաստանում։

Հիշեցնենք՝ Գեղարքունիքի մարզից արտագնա աշխատանքի մեկնողները բողոքի ակցիա էին արել՝ փակելով ճանապարհներ։ Ավելի ուշ ակցիա էին արել նաև Շիրակի մարզից արտագնա աշխատանքի մեկնողները։

Նրանք բողոքում են ՊԵԿ-ի կարգավորման դեմ, որով դրսում գրանցված աշխատողները պետք է հարկ վճարեն նաև Հայաստանում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր