ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Թոնրատունը, որը քաղաքապետարանն իբև թե ապամոնտաժեց, մի գիշերում «օրինական» շինարարություն է արել». Չախոյան
18:18, 27.02.2024 | mamul.am
5597 | 0

Բլոգեր Արթուր Չախոյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով լուսանկար. «Հիշում եք չէ, որ անցած տարի հանրայնացրել էի, թե ոնց էր «Նարեկ» թոնրատունն ապօրինի, անօրինական գործունեություն սկսել կանաչ գոտու տարածքում` առանց թույտվության, ու սրճարան էր սարքել:
Հիշում եք չէ, ինչպես անցած տարի Երևանի քաղաքապետարանը մեծ աղմուկով ապամոնտաժեց Գայի պողոտայի «Նարեկ» թոնրատունը: Համացանցում էլ տեսանյութներ եղան այդ մասին և այլն, ժողովուրդն էլ ուրախացել էր...
Փաստացի դուրս էկավ այն, որ «Նարեկ» թոնրատունն առանց թույտվության կանաչ գոտում բացօթյա սրճարան էր սարքել, հետո մեկ օրում թփերն ու ծառերը կտրել, և նույն օրը գիշերով ապօրինի շինարարություն էր արել ու առավոտյան արդեն ավարտին էր հասցրել...
Դիմել էի Երևանի քաղաքապետարան, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին էի տեղեկացրել, զանգել էի 1-05, բայց ոչ մի արդյունք... Այսօր արդեն «Նարեկ» թոնրատունը նախկին կանաչ գոտու տարածքում սրճարան է սարքել ու արդեն իսկ օրինական է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր