ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Մալյանն ապօրինաբար ազատազրկված է արդեն 159 օր». փաստաբան
21:48, 27.02.2024 | mamul.am
1198 | 0

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղը՝ փետրվարի 28-ին, ժամը 16:00-ին, Երևանի քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Ս.Գզոգյանի նախագահությամբ կշարունակվի քաղաքական բանտարկյալ Նարեկ Մալյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը: Օրակարգում՝ Ն.Մալյանի հարցաքննության փորձ, ապացույցների անթույլատրելիության միջնորդության մերժում, նոր ապացույցներ պահանջելու միջնորդության մերժում և այլ հնարավոր իրավախախտումներ:
Նիստը դռնբաց է, մուտքը՝ անվճար:

Հ.Գ. Եթե ավելի լուրջ, ինչն այս խայտառակ քաղաքական հետապնդման պայմաններում բավականին դժվար է, ապա հիշեցնեմ, որ Ն.Մալյանը ենթարկվում է բացահայտ ապօրինի քաղաքական հետապնդման՝ Արցախը հանձնելու համար այս իշխանություններին սուր քննադատելու համար:
Հ.Հ.Գ. Հիշեցնեմ, որ Ն.Մալյանն ապօրինաբար ազատազրկված է արդեն 159 օր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր