ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«ԱՄՆ-ը զորք չի ուղարկի Ուկրաինա»․ Պետդեպ
10:00, 28.02.2024 | mamul.am
2305 | 0

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը, ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, ասել է, որ ԱՄՆ-ը զորք չի ուղարկի Ուկրաինա։ «Նախագահ Բայդենը հստակ հասկացրել է, որ զորք չի ուղարկի Ուկրաինա՝ պատերազմելու։ Իրավիճակն այժմ շատ լուրջ է։ Մենք տեսանք, որ Ուկրաինայի՝ առաջնագծում մարտնչող ուժերը բավարար զենք չունեն՝ ռուսական ագրեսիան հետ մղելու համար։ Բայց նրանք դեռ խիզախորեն շարունակում են պայքարը։ Նրանք դեռ ունեն զրահատեխնիկա, զենք և զինամթերք, որոնք կարող են օգտագործել, բայց պետք է խնայեն, քանի որ Կոնգրեսը որոշում չի կայացրել ֆինանսավորման մասին։ Ուստի մենք ակնկալում ենք, որ այս տարվա ընթացքում ուկրաինական զորքերը կշարունակեն խիզախորեն պայքարել և հաջողության կհասնեն, ինչպես դա եղավ վերջերս Սև ծովում»,- ասել է Միլերը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր