ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Սա Ադրբեջանի կողմից նոր գործողության նախապատրաստություն է հիշեցնում». Տիգրան Աբրահամյան
10:24, 28.02.2024 | mamul.am
3570 | 1

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանական պետական վերահսկողության տակ գտնվող քարոզչական հիմնական միջոցներից մեկը հոդված է տպագրել, որտեղ արտահոսքի միջոցով փորձում է Հայաստանին մեղադրել առաջիկայում նախապատրաստվող գործողության մասին:
Ըստ այդ կեղծիքի, Հայաստանը Ֆրանսիայի և այլ արտատարածաշրջանային ուժերի օժանդակությամբ հարձակում է գործելու մի քանի բարձունքների ուղղությամբ, որի նպատակը բանակցային գործընթացում հայկական դիրքերի ուժեղացումն է:
Չափազանց վտանգավոր եմ համարում ադրբեջանական այս ապատեղեկատվության դաշտ նետելը, որն ավելի շատ Ադրբեջանի կողմից նոր գործողության նախապատրաստություն է հիշեցնում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր