ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
ԱԺ-ում քննարկվում է «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքի փոփոխությունը
11:06, 28.02.2024 | mamul.am
1624 | 0

ԱԺ-ում քննարկվում է «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը: Առաջարկվող կարգավորման համաձայն նորակառույց բազմաբնակարան շենքերում կառուցապատողից գնման իրավունք ձեռք բերած քաղաքացիները բնակմակերեսի հետ մեկտեղ իրավունք են ձեռք բերում նաև ընդհանուր բաժնային սեփականության՝ շենքի աստիճանավանդակների, մուտքերի, ընդհանուր հողատարածքի վրա։ Եվ եթե գնման իրավունքը վաճառելուց հետո կառուցապատողը որոշում է քաղաքաշինական միջամտություններ անել, օրինակ, հարկ ավելացնել, որը ամենատարածված դեպքն է, կամ ընդլայնում կատարել, ապա առաջարկվող կարգավորման համաձայն, նա պետք է ձեռք բերի գնման իրավունք ունեցող քաղաքացիների գրավոր համաձայնությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր