ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Փոփոխություններ՝ «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում
11:36, 28.02.2024 | mamul.am
1335 | 1

ԱԺ հերթական նիստում Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը ներկայացրեց «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը․ «Առանցքային փոփոխություններից է օրենքում օգտագործվող հասկացություններում ուղեղի մահից բացի նաև կենսաբանական մահի հասկացության օրենսդրական ամրագրումը։ Ներկա բժշկագիտությունը հնարավորություն է տալիս երիկամի, լյարդի և եղջերաթաղանթի փոխպատվաստման նպատակով դոնորություն իրականացնել կենդանի կամ հաստատված ուղեղային մահվան փուլում գտնվող անձից՝ հիվանդանոցային պայմաններում։ Միևնույն ժամանակ առավել ընդունելի և կիրառելի է մահացած մարդու մարմնից եղջերաթաղանթի դոնորությունը, որն իրականացվում է դիահերձարանային պայմաններում»։
Առաջարկվող կարգավորման համաձայն, բացի օրենքով սահմանված կենդանի դոնորից վերցվող փոխպատվաստման ենթակա օրգանների ցանկից, առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին տրվում է լիազորություն՝ սահմանելու մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստը արձանագրելուց հետո փոխպատվաստման ենթակա օրգանների ցանկը։
Նախագծով վերանայվել են նաև փոխպատվաստման նպատակով համաձայնություն տված կենդանի դոնորի իրավունքները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր