ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Մարդիկ դժգոհ են, բայց ծպտուն չկա». Սևակ Հակոբյան
18:18, 28.02.2024 | mamul.am
2131 | 1

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «2018 թվականի թավշյա խուլիգանությունից մի երկու ամիս առաջ Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշում կայացրեց՝ մարտի 1-ից հակաբիոտիկները, հորմոնալ և կոդեին պարունակ դեղերը դարձնելով միայն դեղատոմսով: Հանրային դժգոհություն եղավ, «քաղաքացիական հասարակությունը» ըմբոստացավ, և որոշումը չեղարկվեց։
Հիմա այս կառավարությունն է համարյա նույն որոշումից կայացրել՝ մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը լինելու է միայն էլեկտրոնային դեղատոմսով: Ոչ մի ծպտուն։ Մարդիկ դժգոհ են, դա քաշքշուկ է, բայց ծպտուն չկա։ Ինչո՞ւ։
Ուղղակի մարդիկ իրավիճակը բարդացնող ամեն որոշումից հետո ասում են՝ սրանցից ամեն ինչ էլ սպասելի է, մի աբսուրդ որոշում ավել կամ պակաս, եղանակ չի փոխում։
Հակաբիոտիկները միայն դեղատոմսով վաճառելու որոշումը լավ է, թե վատ, թող մասնագետները ասեն։ Ես միայն կֆիքսեմ, որ էս կառավարության օրոք թմրաշրջանառությունը չի վերահսկվում, բայց ջերմությունն իջեցնող դեղի վաճառքը վերահսկվում ա»:

Աղբյուրը` Սևակ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր