ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Սա է՞ քո բերած խաղաղությունը». Նաիրա Զոհրաբյան
14:18, 28.02.2024 | mamul.am
2726 | 1

ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Վերջինը վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է:

Ըստ մամուլի հրապարակումների՝ նրանք եղել են երկուսը, մեկը դիմել է փախուստի: Թեմայի վերաբերյալ «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Փաշինյանը, որ ամեն օր ու ժամ խոստանում էր խաղաղություն, «խաղաղության խաչմերուկն» էր գովազդում, բերում է մահ, ավեր, սահմանների ջնջխում: Դիմում եմ Նիկոլ Փաշինյանին՝ սա է՞ քո բերած խաղաղությունը, որ ասում էիր՝ Լաչինը տանք, Արցախը պահենք, Գորիս-Կապան ճանապարհը տանք, որ Արցախը չուզեն: Հետո էլ ասացիր՝ Արցախը տանք, որ ՀՀ-ն պահենք, բա ինչի՞ չես պահում: Ադրբեջանցին ո՞ւմ շունն ա, որ ներխուժի ՀՀ սուվերեն տարածք՝ Տեղ գյուղ»:

Զոհրաբյանի ասուլիսը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր