ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Կոնդի բնակիչների համար կապահովվի փոխհատուցում՝ շուկայական արժեք + 15% սկզբունքով». Հայկ Կոստանյան
15:24, 28.02.2024 | mamul.am
2150 | 0

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿՈՆԴԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՊԱՀՈՎՎԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ՝ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔ + 15% ՍԿԶԲՈՒՆՔՈՎ (ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետ)
Քանի որ Կոնդ թաղամասի շուրջ առանձին դեպքերում կան ակնհայտ մանիպուլյատիվ շահարկումներ, իսկ որոշ դեպքերում թյուրիմացաբար հնչող կարծիքներ, որոնց գերակշիռ մասը իրականությանը չի համապատասխանում, ցանկանում եմ որոշակի հստակություն մտցնել թեմայի վերաբերյալ:
Այսպես՝ սույն թվականի փետրվարի 25-ին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հնչած թվերը՝ մասսնավորապես 139 000 և 214 000 ՀՀ դրամը ոչ թե վերաբերում են ապագայում Կոնդի բնակիչների գույքային փոխհատուցման չափին, այլ հետևյալին.
նախ նշեմ, որ կոնդեցիներին փոխհատուցելու հստակ չափը հասկանալու համար, անհրաժեշտ է վերացնել սեփականության հետ կապված վիճահարույց կամ բաց մնացած բոլոր խնդիրները:
Այդ խնդիրները լուծելու համար ներկայումս Երևանի քաղաքապետարանի կողմից կոնդեցիների դիմումների հիման վրա իրականացվում են Կոնդ թաղամասի սահմանների ճշգրտման և հողհատկացման հիմքերի վերականգման աշխատանքներ, որոնց համար նախատեսված է սահմանված կադաստրային արժեքի վճար ՝ 2 տոկոսոի չափով:
Բերեմ օրինակ. ենթադրենք քաղաքացին ներկայումս ունի 50 քռ.մ-ի սեփականության վկայական: Սահմանների ճշգրտումից հետո փաստացի ունենում է 100 քռ.մ-ի սեփականության վկայական, ինչն իր հերթին կնշանակի, որ քաղաքացին պետք է որպես Երևանի ավագանու որոշմամբ սահմանված տեղական տուրք ՝ կատարի վճարում հետևյալ կերպ.
Կադաստրային գոտիով սահմանված 139 000 ՀՀ դրամի դեպքում՝ 139 000-ի 2%-ը կազմում է 2780 ՀՀ դրամ: Այս թիվը պետք է բազմապատկել սեփականության վկայականում նշված քռ.մ-ի թվին: Պայմանական՝ 100քռ.մ-ի դեպքում ստացվում է, որ քաղաքացին վճարելու է 278 000 ՀՀ դրամ տեղական տուրք:
Կադաստրային գոտիով սահմանված 214 000 ՀՀ դրամի դեպքում՝ 214 000-ի 2% կազմում է 4280 ՀՀ դրամ: Այս թիվը պետք է բազմապատկել սեփականության վկայականում նշված քռ.մ-ի թվին: Պայմանական 100 քռ.մ-ի դեպքում ստացվում է, որ քաղաքացին վճարելու է 428 000 ՀՀ դրամ տեղական տուրք»:

Աղբյուրը` Հայկ Կոստանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր