ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Հերթական ոչ բարեկամական պահվածքի դրսևորումը». Զախարովան՝ Սիմոնյանի հայտարարության մասին
16:18, 28.02.2024 | mamul.am
2976 | 2

Սա դիտարկում ենք որպես պաշտոնական Երևանի հերթական ոչ բարեկամական պահվածքի դրսևորում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ ռուս սահմանապահները պետք է լքեն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը։
«Մենք սա դիտարկում ենք որպես պաշտոնական Երևանի ներկայացուցիչների հերթական ոչ բարեկամական պահվածքի դրսևորման օրինակ։ Ճիշտ է, դեռ պարզ չէ՝ ինչ առումով է ՀՀ ԱԺ նախագահը պատասխանատու իր բարձրացրած հարցի համար։ Մենք ՀՀ իշխանություններից այդ առումով հարցում չենք ստացել։ Հասկանում ենք, որ սա կարող է կապ ունենալ ՌԴ քաղաքացի Դմիտրի Սետրակովի հետ կապված միջադեպի հետ։ Կարող եմ հավաստիացնել, որ ՌԴ ներկայացուցիչների կողմից ոչ մի հակաիրավական գործողություն չի իրականացվել։ Մենք մշտապես հարգում ենք ինքնիշխան պետությունների ազգային օրենսդրությունը»,- ասել է Զախարովան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր