ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Անհասկանալի է նման հայտարարության տրամաբանությունը»․ Զախարովան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
16:36, 28.02.2024 | mamul.am
2264 | 1

Կտրականապես չենք ընդունում ՀԱՊԿ-ի պարտավորությունների չկատարման մասին Հայաստանի կշտամբանքները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Չենք ընդունում Հայաստանի կշտամբանքները, թե ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները՝ տարածաշրջանում 2021-2022 թվականներին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո։ Մեր մեղքը չէ, որ ռազմատեխնիկական օգնությունը մերժվեց Երևանի կողմից։ Ելնում ենք նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ։ Ցավով հաստատում ենք, որ Երևանի մասնակցության դինամիկան ՀԱՊԿ-ում նվազել է։ Հուսով ենք՝ Երևանում կհասկանան, որ առկա մտահոգությունները պետք է քննարկել երկխոսության միջոցով, այլ ոչ թե հրապարակային, քաոսային ելույթներով։ Եթե խոսենք հայտարարության ոճի, տրամաբանության մասին, ապա անհասկանալի է։ Եթե, ըստ Երևանի, ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից, ապա ինչպե՞ս կարող է Հայաստանը սառեցնել իր մասնակցությունը»,- նշել է Զախարովան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր