ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Ի՞նչ փուլում են գտնվում սահմանազատման և սահմանագծման աշխատանքները
16:54, 28.02.2024 | mamul.am
2213 | 0

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին պատգամավորները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովների աշխատանքների մասին: «1-ին փուլում քննարկեցինք և հաստատեցինք աշխատակարգը, որով նկարագրեցինք մեր շփումների արդյունքների ամփոփման և կազմակերպան ձևը։ Այս փուլում քննարկում ենք համատեղ գործունեության կանոնակարգը, որը ավելի մեթոդական նկարագրություն է պարունակելու և, երբ այդ աշխատանքները ավարտին հասցնենք, երկու երկիրն էլ տվյալ փաստաթղթի նախագիծը կդնի ներպետական շրջանառության մեջ՝ ամենայն հավանականությամբ որպես օրենքի նախագիծ»,- ասել է Գրիգորյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր