ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ամեն աշխատած կոպեկը սրանց տրամադրության տակ է լինելու». Լուսինե Հարոյան
00:24, 29.02.2024 | mamul.am
2199 | 1

Հասարակական, քաղաքական գործիչ Լուսինե Հարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ քաղաքացուն շատ «սիրող» նիկոլը ու իր քպ-ական ոհմակը նոր նախագիծ են պատրաստում, ըստ որի` կանխիկ գործարքների մաքսիմալ սահմանաչափն ընդամենը 30000 դրամ է լինելու:
Այսինքն` ոչ մի բան:
Այսինքն սրանից հետո ձեր ցանկացած լումայից բանկը քերթելու է իր տոկոսները, դե երևի քիչ են քերթում հիմա, քիչ են էլի էդքան հրեշավոր տոկոսներով վարկերը, քիչ է, որ դոլլարը քեզ ծախում են 415-ով, քեզնից գնում 401-ով, քիչ է:
Իսկ նիկոլը հարկելու է ու հարկելու:
Այսինքն, դուք լիովին դառնում եք բանկի ու սրանց ստրուկը, ու ձեր ամեն լուման, ամեն աշխատած կոպեկը սրանց տրամադրության տակ է լինելու:
Չտես, սոված, աչքածակ ճիվաղ քրդավանցին կտնօրինի ոչ միայն պետական բյուջեն, այլև յուրաքանչյուրի վաստակած գումարը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր