ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +22 °C Վաղը`+25 °C
Թագուհի Թովմասյանի պաշտոնանկությունը ապօրինի էր, Հայկուհի Հարությունյանի նկատմամբ խայտառակ վարք է դրսևորվել․ «Հրապարակ»
09:24, 29.02.2024 | mamul.am
1832 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Փետրվարի 22-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի և կայքի ներկայացումը, որի ընթացքում բավականին ուշագրավ հայտարարություններ են հնչել: Չնայած ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի նախագահ Լուսինե Հակոբյանը և նրա ամուսինը` Տիգրան Եգորյանը, երդվյալ նիկոլականներ են, սակայն Հակոբյանը տհաճ իրավիճակում է դրել ՔՊ թիմին: Նա իր ելույթի ժամանակ դիմելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ասել է, որ անթույլատրելի էր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելը: Նաև հիշատակել է ԱԺ-ում ՔՊ-ի կողմից Կոռուպցիայի հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին չվերընտրելու և ճնշումների ենթարկելու դեպքը՝ դա ևս համարելով անընդունելի վարք:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ԱԳ և ՆԳ փոխնախարարները, մի խումբ ՔՊ-ական պատգամավորներ լուռ լսել են ու չեն արձագանքել այս քննադատություններին: Միջոցառմանը ներկա են եղել նաև Եվրոմիության դեսպան Վասիլիս Մարագոսը և այլ դիվանագետներ: Մեզ պատմեցին, որ նրանք գլխով հավանության նշաններ են արել այդ քննադատությունների ժամանակ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր