ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+22 °C
«Պահանջում ենք բացառապես արդարացում՝ առանց այլընտրանքի». Կոչուբաև
10:30, 29.02.2024 | mamul.am
2273 | 0

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր՝ ժամը 14:30-ին, ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանում, դատավոր Կարեն Ամիրյանի նախագահությամբ տեղի կունենա 2018 թվականի թավշյա սպեկուլիացիայի առաջին և ամենաերկարակյաց քաղաքական բանտարկյալ և վաղուց ինձ համար ընտանիքի անդամ ու ավագ ընկեր դարձած Վահագն Վանիկի Վերմիշյանի հատուկ վերանայման բողոքի քննությունը:
Հիշեցնեմ, որ առաջին ատյանում գործի քննության ժամանակ Վահագն Վերմիշյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ Քրեական օրենսգրքի հնարավոր ու անհնար բոլոր հոդվածներով, գործի քննության ընթացքում մեղադրանքի իմպրովիզները հասել են բարձրակետի: Դատախազը պահանջել էր 15 տարի ազատազրկում, բայց «ի պատիվ» արդարադատության «անկյունաքար» Մնացական Մարտիրոսյանի «արդար քննության» պարոն Վերմիշյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման: Մենք պահանջում ենք բացառապես արդարացում՝ առանց այլընտրանքի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր