ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Եթե դեղատունը չունի լույս կամ ինտերնետ, ո՞նց դեղ բաց թողնի էլեկտրոնային դեղատոմսով». Վարդան Ղուկասյան
10:48, 29.02.2024 | mamul.am
7078 | 0

«Ամեն ինչ արվում է՝ քաղաքացու կյանքը վատացնելու համար»,- ֆեյսբուքյան եթերում ասել է Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով մարտից ուժի մեջ մտնող էլեկտրոնային դեղատոմսերի թեմային: «Բժիշկը բացում ա կոմպը, գրում դեղերի անունները, հենց մտավ սիստեմ, ասում ա՝ ընկեր հիվանդ, գնա, ստացի: Ընկեր հիվանդը պետք ա գնա դեղատուն՝ անձը հաստատող փաստաթղթով, առնի, տանի: Բա եթե հիվանդը գնա Շամշադինի, Դալարիկի, Մխչյանի, Անգեղակոթի դեղատուն, ինտերնետ չլինի, ի՞նչ անի: Գյուղ ա, չունի ինտերնետ կապ, ի՞նչ պիտի անի քաղաքացին կամ վաճառողը: Պիտի ասի՝ ինտերնետ չկա, հոսանք չկա: Ամեն օր ՀԷՑ-ը գրում ա, որ Երևանում, մարզերում էսինչ ժամերին լույս չի լինելու, բա հիմա դեղատունն ի՞նչ պիտի անի... Սա ևս մի քանի քայլվ բարդացնում է հիվանդի վիճակը»,- նշել է Ղուկասյանը:

«Եթե դեղատունը չունի լույս կամ ինտերնետ, ո՞նց դեղատոմսով դեղ բաց թողնի». Վարդան Ղուկասյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր