ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+20 °C
«Լվովյան փողոցը՝ հիմա». Քրիստինա Վարդանյան
11:36, 29.02.2024 | mamul.am
3378 | 0

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով. «Լվովյան փողոցը՝ հիմա։ Ցանկացած հարց համայնքում կարելի է լուծել, բայց ամենը իր ձևն ու մոտեցումն է պահանջում։ Ի՞նչ է նշանակում՝ տները երկու օրից ազատեք։ Հիմա հարց, ո՞վ է թշնամություն անողը, իշխանությունը մարդկանց համար պատասխանատվություն կրողն է, էս ի՞նչ եք անում»:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով անօրինական տիրապետումից ազատվելու են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանցում առկա անօրինական շինությունները:

Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեներում հասարակական նշանակության կանաչ տարածքներում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցվել են անօրինական շինություններ, որոնցով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը»:

«Լվովյան փողոցը՝ հիմա». Քրիստինա Վարդանյան
«Լվովյան փողոցը՝ հիմա». Քրիստինա Վարդանյան
«Լվովյան փողոցը՝ հիմա». Քրիստինա Վարդանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր