ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Վանդալիզմ». Մեսրոպ Մանուկյանն այսպես է որակել Լվովյան փողոցում կատարվողը
12:18, 29.02.2024 | mamul.am
3161 | 0

Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանն այս պահին Լվովյան փողոցում է, որտեղ Թաթուլ Կրպեյանի այգուն կից գտնվող, համայնքային սեփականություն համարվող տարածքում ինքնակամ շինությունները փորձում են ապամոնտաժել։ «Մոտ 20 տարի է՝ մարդիկ բնակվում են այս հասցեում, կոմունալ վճարումներ են կատարում։ Այսօր որոշում է կայացվել ապամոնտաժել՝ այն պարագայում, որ Երևանը գլխավոր հատակագիծ չունի: Կարմիր բերետավորներն ուժ են կիրառում ժողովրդի դեմ։ Կարելի էր մարդկային գտնվել ու քաղաքացիներին ալտերնատիվ առաջարկել, հնարավորություն ու ժամանակ տալ, Երևանում բազում տեղեր կան, որտեղ կարելի էր նրանց բնակեցնել, այլ ոչ թե որոշումը կայացնել և նույն օրը քանդել, ավիրել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ավագանու անդամը՝ տեղի ունեցողը որակելով վանդալիզմ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր