ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Եթե մոստի տակ ապրող երեք հոգի լինեն, մոստը քանդվի, ես պարտավո՞ր եմ էդ մարդկանց կացարանով ապահովել». Նոր Նորքի թաղապետ
13:00, 29.02.2024 | mamul.am
4141 | 1

Նոր Նորքում լարված իրավիճակ է, Լվովյան փողոցի ինքնակամ շինությունները, տները քանդելու որոշում է կայացվել: Վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը տեղում հետևում է քաղաքապետարանի գործողություններին․ «Էստեղի բնակիչներից բազմիցս եկել են ինձ մոտ, ասել եմ, որ սեփականաշնորհելու տարբերակ չկա, իրենք ժամանակին հանդիպել են նաև քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ, նա էլ է նույն բանը պատասխանել, որ սա 60 հոդվածի տակ գտնվող գոտի է և անհնար է սեփականաշնորհել»,- ասել է նա։ Իսկ որպես վարչական շրջանի ղեկավար՝ սոցիալական պարտավորություն չունե՞ք ձեր բանկիչների հանդեպ, ընտանիքներ են դուրսը մնում հարցին ի պատսխան՝ Տիգրան Տեր-Մարգարյանը պատասխանել է․ «Այսինքն եթե վաղը մոստի տակ ապրող երեք հոգի լինեն, էդ մոստը քանդվի, ես պարտավո՞ր եմ էդ մոստի տակ ապրողներին կացարանով ապահովել։ Մարդիկ տարիներ ի վեր զավթել են կանաչապատ տարածք, որը համայնքինն է»,- նշել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր