ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+22 °C
«Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերը գտնվում են լիարժեք պատրաստվածության վիճակում». Պուտին
13:54, 29.02.2024 | mamul.am
2348 | 0

Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերը գտնվում են լիարժեք պատրաստվածության վիճակում: Այս մասին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ինքնիշխանության ամրապնդումն այժմ ընթանում է բոլոր ուղղություններով և, առաջին հերթին, իհարկե, ռազմաճակատում, որտեղ անձնազոհ կռվում են մեր մարտիկները: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այժմ պայքարում են հայրենիքի շահերի համար, ովքեր անցնում են ռազմական փորձությունների բովով: Արևմուտքը փորձում է մեզ ներքաշել սպառազինությունների մրցավազքի մեջ՝ դրանով մաշեցնել մեզ»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ Արևմուտքն է հրահրել հակամարտությունը Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ տարածաշրջաններում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր