ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Մեր ղեկավարությունը լի է թմրամոլներով». Վազգեն Պետրոսյան
18:00, 29.02.2024 | mamul.am
2811 | 0

«Հայաստանի ժողովորդական շարժման» համակարգող Վազգեն Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հանրահավաքին վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը խլեց մեր զավակին` Արցախը, բայց դա ժամանակավոր է: «Մեզ բաժան-բաժան արեցին, կտոր-կտոր արեցին, մեր ղեկավարությունը լի է թմրամոլներով: Այսօր ով որ իրեն հայ է համարում, պետք է միանա: Այս իշխանության օրոք միայն մի բան զարգացավ` դավաճանությունը: Ունենք երկու ճանապարհ` կամ վերցնում ենք մուղամն ու երգում մեր տներում, մինչև գան մեր դռները թակեն, կամ միահամուռ ենք դառնում և փոխում ենք մեր ժողովրդի ճակատագիրը: Ոչ ԵՄ-ն, ոչ ՌԴ-ն, ոչ Իրանը, ոչ ԱՄՆ-ն մեր փոխարեն չեն կռվելու, վկան` 3 տարի առաջ կատարվածը: Մենք ենք կերտելու մեր սահմանները, ուրիշը մեր վրայով քայլելու է, մենք ենք որոշելու մեր ու մեր սերունդների ճակատագիրը»- ասաց նա:

«Մեր ղեկավարությունը լի է թմրամոլներով». Վազգեն Պետրոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր