ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+22 °C
«Փաշինյանը պետք է բանտ տարվի». Պարույր Հայրիկյան
18:54, 29.02.2024 | mamul.am
2445 | 0

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր Ազատության հրապարակում «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ այսօր հայ ազգի առջև ծառացած խնդիրները բոլորին ստիպում են վեր կանգնել տարաձայնություններից, կանգնել իրար կողքի և շատ արագ վերջ տալ ստեղծված իրավիճակին։ «Բոլոր քաղաքական ուժերն իրենց «փեշից քարը» թող թափեն ու հասկանան, որ մենք այսօր հրատապ խնդիր ունենք։ Սա է մեր հիմնական խնդիրը՝ աշխարհին ցույց տալ, որ Նիկոլն իր արատավոր քայլերով մեզ չի ներկայացնում։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պետք է պաշտոնից հեռանա, այլ պետք է բանտ տարվի։ Սեփական ժողովրդին այսքան չարիք, կորուստ պատճառած մարդն ի՞նչ իրավունքով պետք է հեռանա պաշտոնից»,- հավելեց Պարույր Հայրիկյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր