ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Մենք գնում ենք պատերազմի, այլ ոչ թե խաղաղության խաչմերուկի». Սամվել Բաբայան
23:00, 29.02.2024 | mamul.am
3909 | 0

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը կարծիք հայտնեց, որ պատերազմից խուսափելու և տարածաշրջանային ծրագրերից դուրս չմնալու երկու ճանապարհ կա, և Հայաստանը պետք է որոշում կայացնի, թե որ ճանապարհով ընթանա: «Առաջինը` Հայաստանը տրամադրում է Ադրբեջանին Մեղրիով Նախիջևանի հետ կապվելու ավտոճանապարհ՝ միանաշանակ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունն այդ ճանապարհի վրա։ Բայց, այդ դեպքում Երևանը խնդիրներ կունենա Իրանի հետ, Թեհրանը դեմ է, քանի որ այդ դեպքում կկորցնի ազդեցությունն Ադրբեջանի նկատմամբ։ Այսօր Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվում է Իրանի ճանապարհով։ Բացի այդ, Նախիջևանն այժմ ավելի կախված է Իրանից, քան Ադրբեջանից:

Մենք ունենք այսօր ճանապարհային քարտեզ, այպես ասենք, «Խաղաղության խաչմերուկ» կոչված, որը ներկայացրել է գործող իշխանությունը, բայց մենք գնում ենք պատերազմի, այլ ոչ թե խաղաղության խաչմերուկի։

Եթե Թուրքիան 220 կիլոմետր ճանապարհ է կառուցում, այս տարի տենդեռն սկսվել է, երկաթուղի և տրանսպորտի մինչև Նախիջևանի կամուրջ, Ադրբեջանը Ռուսաստանի հետ մինչև Ռուսաստան արել է, հիմա հակառակ՝ եկել է Հորադիս ու գալիս է դեպի այստեղ, այսինքն՝ մեջտեղը մնում է Հայաստանը, մենք այդ ճանապարհը չենք տալիս, գործող իշխանությունը հայտարարում է, ասում է՝ մենք այդ թեման չենք էլ քննարկելու, չկա նման բան, կա խաղաղության խաչմերուկը Կապանով, Սիսիանով, Սոթքով, Դիլիջանքվ, ուզում են, թող օգտվեն։

Դրա համար Ադրբեջանը երբ վստահ առանց մեր համաձայնության արդեն իսկ կառուցում է այդ ճանապարհները, Թուրքիան բանակի 17 միլիարդ բյուջեն հասցրել է 43, թե 44 միլիարդի, Ադրբեջանը 2.8 միլիարդից 6 միլիարդի է հասցրել, այդտեղ խաղաղություն չկա։ Մենք մեծ քայլերով տանում ենք պատերազմի։ Ադրբեջանն ամեն անգամ մի պատճառ է դնելու, ասի՝ դուք կրակեցիք, մենք սպանեցինք:

Ես ասում եմ՝ եկեք որոշենք՝ որ ճանապարհն ենք ընտրում»։

«Մենք գնում ենք պատերազմի, այլ ոչ թե խաղաղության խաչմերուկի». Սամվել Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր