ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Շոլցը բացառել է գերմանական զինվորականների և ՆԱՏՕ-ի զորքերի ուղարկումն Ուկրաինա
00:18, 01.03.2024 | mamul.am
1650 | 1

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Դրեզդենում քաղաքացիների հետ երկխոսության ժամանակ բացառել է գերմանական զինվորականների և ՆԱՏՕ-ի զորքերի ուղարկումն Ուկրաինա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Իր ելույթում նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի կանխի պատերազմի սրումը և պատերազմը Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև։

«Ուկրաինական հողում չեն լինի ոչ գերմանացի զինվորականներ, ոչ էլ ՆԱՏՕ-ի զինվորներ»,- հավելել է կանցլերը՝ ասելով, որ ինքը հավատարիմ է մնում այս տեսակետին:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է իր վիճահարույց հայտարարությունն Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու մասին։ Դաշնակիցները հրաժարվել են պաշտպանել քաղաքական գործչի նման պատճառաբանությունը։ Ավելին, Կիևին աջակցելու մասին վեճերը, ըստ լրատվամիջոցների, արդեն իսկ հանգեցրել են բացահայտ թշնամանքի Փարիզի և Բեռլինի միջև։ Կրակի վրա յուղ են լցնում Ուկրաինայի և Լեհաստանի միջև առկա խնդիրները, ինչպես նաև Հունգարիայից և Սլովակիայից հնչող` բանակցելու կոչերը ռազմական մատակարարումների փոխարեն, գրում է «Գազետա»-ն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր