ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Կոնդի բնակիչների բողոքի ակցիան` քաղաքապետարանի դիմաց. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
13:18, 01.03.2024 | mamul.am
2470 | 2

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն օրեր առաջ անդրադարձել էր Կոնդ թաղամասի շուրջ իրավիճակին ու սոցկայքի իր էջում գրել հետևյալը. «Կոնդի բնակիչների համար կապահովվի փոխհատուցում՝ շուկայական արժեք + 15% սկզբունքով:
Քանի որ Կոնդ թաղամասի շուրջ առանձին դեպքերում կան ակնհայտ մանիպուլյատիվ շահարկումներ, իսկ որոշ դեպքերում թյուրիմացաբար հնչող կարծիքներ, որոնց գերակշիռ մասը իրականությանը չի համապատասխանում, ցանկանում եմ որոշակի հստակություն մտցնել թեմայի վերաբերյալ:
Այսպես՝ սույն թվականի փետրվարի 25-ին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հնչած թվերը՝ մասսնավորապես 139 000 և 214 000 ՀՀ դրամը ոչ թե վերաբերում են ապագայում Կոնդի բնակիչների գույքային փոխհատուցման չափին, այլ հետևյալին.
նախ նշեմ, որ կոնդեցիներին փոխհատուցելու հստակ չափը հասկանալու համար, անհրաժեշտ է վերացնել սեփականության հետ կապված վիճահարույց կամ բաց մնացած բոլոր խնդիրները:
Այդ խնդիրները լուծելու համար ներկայումս Երևանի քաղաքապետարանի կողմից կոնդեցիների դիմումների հիման վրա իրականացվում են Կոնդ թաղամասի սահմանների ճշգրտման և հողհատկացման հիմքերի վերականգման աշխատանքներ, որոնց համար նախատեսված է սահմանված կադաստրային արժեքի վճար՝ 2 տոկոսի չափով:
Բերեմ օրինակ. ենթադրենք քաղաքացին ներկայումս ունի 50 քռ.մ-ի սեփականության վկայական: Սահմանների ճշգրտումից հետո փաստացի ունենում է 100 քռ.մ-ի սեփականության վկայական, ինչն իր հերթին կնշանակի, որ քաղաքացին պետք է որպես Երևանի ավագանու որոշմամբ սահմանված տեղական տուրք՝ կատարի վճարում հետևյալ կերպ.
Կադաստրային գոտիով սահմանված 139 000 ՀՀ դրամի դեպքում՝ 139 000-ի 2%-ը կազմում է 2780 ՀՀ դրամ: Այս թիվը պետք է բազմապատկել սեփականության վկայականում նշված քռ.մ-ի թվին: Պայմանական՝ 100քռ.մ-ի դեպքում ստացվում է, որ քաղաքացին վճարելու է 278 000 ՀՀ դրամ տեղական տուրք:
Կադաստրային գոտիով սահմանված 214 000 ՀՀ դրամի դեպքում՝ 214 000-ի 2% կազմում է 4280 ՀՀ դրամ: Այս թիվը պետք է բազմապատկել սեփականության վկայականում նշված քռ.մ-ի թվին: Պայմանական 100 քռ.մ-ի դեպքում ստացվում է, որ քաղաքացին վճարելու է 428 000 ՀՀ դրամ տեղական տուրք»:

Կոնդ թաղամասի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի դիմաց: «2004 թվականին հրահանգ էին տվել, որ կոնդեցիների գույքը պակաս չափեն։ Էդ ժամանակ պակաս չափեցին, մենք մեր վկայկանները վերցրեցինք ու տեսանք, որ լրիվ չափերը պակաս ա։ 2005 թվականից սկսած մենք պայքարում ենք, որ մեզ մեր սեփականության իրական չափերով վկայական տան։ Հիմա իրենք իրավահաջորդ են, պարտավոր են նախորդի սխալը ուղղել, բայց վկայական տալու համար պահանջում են վճարել կադաստրային արժեքի 2 տոկոսը։ Պատրաստ ենք ֆիքսված գումար վճարել, օրինակ 10 000 դրամ, բայց ոչ թե 139 000 կամ 214 000։ Իսկ Իրացման հարց չի կարող լինել, քանի դեռ մեզ փաստաթուղթ չեն տվել: Մենք ոչ Հուսիսային պողոտա ենք, ոչ էլ Ֆիրդուս, մենք կոնդեցիներով համախմբված ենք, եթե դանակը ոսկորին հասավ, բոլորս պոտենցիալ հանցագործ ենք»,- ասել են հավաքվածները:

Կոնդի բնակիչների բողոքի ակցիան` քաղաքապետարանի դիմաց
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր