ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +19 °C Վաղը`+22 °C
«Ադրբեջանը և Հայաստանը կարող են կարճ ժամանակում խաղաղության համաձայնագիր ստորագրել»․ Ռուբինյան
14:30, 01.03.2024 | mamul.am
2616 | 1

Ադրբեջանը և Հայաստանը կարող են կարճ ժամանակում խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Այս մասին Անթալիայում դիվանագիտական համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Եթե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից արդեն համաձայնեցված սկզբունքները կարողանանք տեղավորել խաղաղության համաձայնագրում, ապա շատ արագ հնարավոր կլինի հասնել խաղաղության»,- ասել է Ռուբինյանը՝ նշելով, որ մնացել են տեխնիկական հարցեր։
Նրա խոսքով՝ Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, ինչն արտացոլված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ փաստաթղթերում:
«Խաղաղության համաձայնագրի նախագծում ևս երկու կարևոր դրույթ կա՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ապագայում չեն հավակնում միմյանց տարածքներին: Եվ երկրորդ՝ երկրները չպետք է դիմեն իրենց ներքին օրենսդրությանը՝ խաղաղության համաձայնագրի դրույթները կատարելուց հրաժարվելու համար»,- հավելել է Ռուբինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր