ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+19 °C
ԱՄՆ-ն նշել է, որ Մակրոնի և Շոլցի միջև թշնամությունն ազդում է Եվրոպայի անվտանգության վրա
20:36, 01.03.2024 | mamul.am
2529 | 0

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հարաբերություններն անհուսալիորեն խաթարված են, ինչը բացասաբար է անդրադառնում եվրոպական անվտանգության վրա։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
«Մակրոնը վստահ է, որ Գերմանիայի կանցլերը քաջություն չունի և չի կարող մտածել կարճաժամկետ հեռանկարից անդին: Բեռլինում ֆրանսիացի առաջնորդը դիտվում է` որպես միապետական ​​գործիչ, որն ուժեղ է վիթխարի տեսլականներով, բայց չի կարողանում դրանք իրականացնել երկարաժամկետ հեռանկարում»,- ասվում է հրատարակության մեջ:
Որպես օրինակ` բերվում է Մակրոնի վերջին հայտարարությունը Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու հնարավորության մասին, որը բախվել է Շոլցի լիակատար թյուրըմբռնմանը։
Bloomberg-ը նշում է, որ նման հարաբերությունները բացասաբար են անդրադառնում եվրոպական անվտանգության և Ուկրաինային աջակցության վրա։ Կիևում մտահոգված են, որ առանց զինամթերքի ավելացման ռուս զինվորականները կարող են ճեղքել իրենց պաշտպանությունը մինչև ամառ:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Մակրոնը չէր բացառել արևմտյան երկրներից Ուկրաինա զորքեր ուղարկելը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր