ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Թուրքիայի քաղաքացիները 3-րդ տեղում են ԵՄ-ից ապաստան հայցողների քանակով
00:36, 02.03.2024 | mamul.am
1602 | 0

Եվրոմիության ապաստանի հարցերով գործակալությունը (EUAA) հրապարակել է ԵՄ-ին ապաստանի հայցով դիմած երկրների դիմումների տվյալները, գրում է «Էրմենիհաբեր»-ը։

Նշվում է, որ ապաստանի դիմումները 2023-ին ավելացել է 18%-ով՝ հասնելով 1․14 միլիոնի։ Այս ցուցանիշը 2015-2016-ի միգրանտների ճգնաժամից հետո հասել է ամենաբարձր մակարդակի։
Գործակալության հրապարակած տվյալներում կան նաև Թուրքիայի քաղաքացիների դիմումներն ու հարցումները և նշվում է, որ նախորդ տարվա համեմատ դրանք աճել են 82%-ով։

ԵՄ-ին ապաստանի հայցով դիմած ամենամեծ խումբը կազմել են սիրիացիները` 181․000, երկրորդ տեղում աֆղաններն են՝ 114․000, իսկ երրորդ տեղում թուրքերը։

Նշվում է, որ երկրների ցանկում Գերմանիան կրկին դարձել է ԵՄ-ում ապաստան հայցող փախստականների առաջատար ուղղությունը՝ ստանալով բոլոր դիմումների գրեթե ⅓-ը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր