ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+21 °C
ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ցանկացած խաթարում լուրջ հետևանքներ կունենա. ԱՄՆ Պետդեպ
21:30, 01.03.2024 | mamul.am
3624 | 0

«ԱՄՆ-ն մեծապես աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Մենք ընդգծել ենք, որ այդ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ցանկացած խաթարում լուրջ հետևանքներ կունենա»,- հայտնել են ԱՄՆ պետդեպարտամենտից՝ ի պատասխան Radar Armenia–ի հարցման։

Աղբյուրը հետաքրքրվել էր, թե արդյո՞ք կա թեժ հակամարտության վտանգ, և ԱՄՆ-ն ինչպե՞ս կարձագանքի, եթե Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացնի Հայաստանի նկատմամբ:

Ըստ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության՝ իրենք մշտապես ընդգծում են «ակնկալիքները, որ ուժի կիրառումն անընդունելի է, և ուշադրությամբ հետևում են իրավիճակին»։

«Հայաստանը մտերիմ գործընկեր և բարեկամ է։ Մենք աշխատում ենք ՀՀ իշխանությունների հետ՝ ամրապնդելու Հայաստանի քաղաքական ու տնտեսական անվտանգությունը»,- նշված է Պետդեպարտամենտի պատասխանում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր