ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+19 °C
«Պարզ իրողություն, որը շատերը չեն ուզում ընդունել»․ Վարուժան Գեղամյան
16:18, 02.03.2024 | mamul.am
2421 | 0

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կա պարզ իրողություն, որը շատերը չեն ուզում ընդունել կամ հատուկ չեն ընդունում։
Հարավային Կովկասում Եվրոմիության և ՆԱՏՕ-ի միակ իրական գործընկերը Թուրքիան է։ Չնայած Թուրքիայի հետ ունեցած բոլոր խնդիրներին՝ հավաքական Արևմուտքը հենց այս երկրին է տեսնում որպես Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր ներկայացուցիչ, որի հետ նշված տարածաշրջաններում կա ընդհանուր շահ։ Դեռևս 19-րդ դարից այդ շահը շատ հստակ ձևակերպում է ստացել. դուրս մղել Ռուսաստանին նշված գոտիներից, որը Թուրքիայի համար ազգային-պետական գլխավոր նպատակներից է։
Հենց այս պատկերացմամբ էր առաջնորդվում երեկ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ Հվ. Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տ. Կլաարը, երբ նշում էր, որ «Թուրքիան է տարածաշրջանի առաջատար ուժը» և պետք է տարածաշրջանային նոր պայմանագրերի միջոցով «ցեմենտի իր այդ դերը»։
Արևմուտքի կողմից Հայաստանի հասցեին արվող առանձին ռևերանսները ոչ միայն մակերեսային են, այլև Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների համեմատ «գրոշի արժեք չունեն» և զոհաբերվելու են հանուն դրանց։ Ավելին, այդ ռևերանսներն արվում են որպես այդ զոհաբերության մաս»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր