ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Լավրովը հերքել է այն պնդումները, թե ՀԱՊԿ-ն լքել է Հայաստանը դժվարության պահին
16:54, 02.03.2024 | mamul.am
5707 | 4

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե իբր ՀԱՊԿ-ն «դժվարության պահին լքել է Հայաստանը», իրականությանը չեն համապատասխանում, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այն հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ն լքել է Հայաստանը դժվարության պահին, նույնպես չեն համապատասխանում իրականությանը»,- իր ճեպազրույցում ասել է Լավրովը։
Նա հիշեցրել է, որ երբ ՀԱՊԿ կազմակերպությունը, ի պատասխան Երևանի խնդրանքի, ուղարկեց իր փորձագետների առաքելությունը տեղում իրավիճակն ուսումնասիրելու համար, այն վերադարձավ և առաջարկեց դիտորդների խաղաղապահ առաքելություն տեղակայել Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանին։ «2022 թվականի աշնանը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին, Երևանում կայացած արտգործնախարարների հանդիպմանը, բառ առ բառ, մինչև վերջին ստորակետը տեքստային համաձայնեցրեցինք ՀԱՊԿ խաղաղապահների մանդատի տեքստը Հայաստանի տարածքում։ Պայմանավորված է եղել, մինչև ուշ երեկո սրանով էինք զբաղված, բոլորը հաստատեցին, որ փաստաթուղթը պատրաստ է: Առավոտյան, այն ներկայացվեց ՀԱՊԿ գագաթնաժողովի, պետությունների ղեկավարների հաստատմանը` որպես ԱԳՆ-ների և պաշտպանության համաձայնեցված փաստաթուղթ։ Նախարարությունները, բոլորը կողմ էին, բայց Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը, լինելով նիստի նախագահ, ասաց, որ իրեն չի գոհացնում այս փաստաթուղթը, քանի որ ՀԱՊԿ-ն հանդես չի եկել Ադրբեջանի գործողությունների կտրուկ դատապարտմամբ»,- հիշել է Լավրովը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր