ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+32 °C
Հայաստանը պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար. CNN Türk
17:54, 02.03.2024 | mamul.am
2779 | 0

Հայաստանը պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, և այդ հարցում առաջընթաց է սպասում Անկարայից, ասել է Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Երևանի հատուկ ներկայացուցիչ, Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին գրում է CNN Türk-ը.
Երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հարցում դեռ առաջընթաց չկա, Անկարան և Երևանն աշխատում են այդ ուղղությամբ, շաբաթ օրը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը։ «Ինչ վերաբերում է հայկական կողմին, մենք պատրաստ ենք, այս պահին մեր թուրք գործընկերներից շարժ ենք ակնկալում, ցավոք սրտի, դեռ տեղաշարժ չկա, հույս ունենք մոտ ապագայում կլինի»,- ասաց Ռուբինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր