ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +22 °C Վաղը`+21 °C
«Եթե չազատվեցինք Նիկոլից հիմա, կկորցնենք Հայաստանը». Աշոտյան
20:36, 02.03.2024 | mamul.am
2685 | 0

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների՝ իրեն ուղղված հարցերին, փոխանցում է «Առավոտ»-ը։
Կարմեն Իսահակյանը հարցրել է․ «Դուք անընդհատ նշում եք, որ միակ փրկությունը Նիկոլից ազատվելն է։ Ենթադրենք՝ չազատված՝ Ադրբեջանը նորից հարձակվում է, ի՞նչ պետք է անել»։

Արմեն Աշոտյանը պատասխանել է․ «2020-ի նոյեմբերի 9-ից հետո ասում էինք, որ եթե չազատվենք Նիկոլից, կկորցնենք Արցախը։ Ցավոք, այդպես էլ եղավ։ Ու անգամ դրանից հետո, որպես ժողովուրդ` դասեր չքաղեցինք և դեռևս հանդուրժում ենք Նիկոլի «վարչապետությունը»։ Ուստի Ձեր հարցը դաժան է, բայց ճշմարիտ։ Եթե չազատվեցինք Նիկոլից հիմա, կկորցնենք Հայաստանը։ Նա մեր գլխին կախված վտանգ է, օրեցօր առավել իրական դարձող սպառնալիք է։

Եթե մենք կրկին ուշացնենք և Ձեր նկարագրած սցենարը դառնա իրականություն, ապա անքննելի է և միանշանակ, որ պետք է ազգովի, միասնաբար դիմակայենք Ադրբեջանի հարձակմանը՝ միաժամանակ գիտակցելով, որ Հայաստանը ղեկավարվում է դրսի օկուպացիոն ռեժիմի կողմից, ինչը դժվարացնելու է մեր պայքարը ագրեսորի դեմ (44-օրյա պատերազմը վկա)։

Հայաստանի անվտանգային համակարգը փլուզված է թե՛ ներպետական, թե՛ միջազգային գործիքակազմով, և այս մասին խոստովանում է նաև Փաշինյանը։ Մենք՝ հայերս, մի դառը խոսք ունենք. դժվար իրավիճակներում սիրում ենք կատակել, թե մի քիչ էլ կվատանա ու այդպես կմնա։ Սակայն անգամ այս լավատեսական հոռետեսությունը չափազանցված է այսօր, քանզի քանի Նիկոլը վարչապետ է, մեր վիճակը հա վատանալու է, ամեն օր, ամեն ամիս սրվելու է երբեք չի կայունացվելու»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր