ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Հութիների կողմից հարձակման ենթարկված նավը խորտակվել է
21:54, 02.03.2024 | mamul.am
3522 | 0

Բրիտանական Rubymar բեռնատար նավը, որի վրա Եմենի զինվորականները հարձակվել են փետրվարի 19-ին, խորտակվել է Կարմիր ծովում, ասվում է Եմենի կառավարության հայտարարության մեջ, հայտնում է Al-Jazeera-ն։

«Ռուբիմարում իրավիճակին հետևող ճգնաժամային թիմը հայտարարել է, որ նավը խորտակվել է երեկ երեկոյան, ինչը պայմանավորված է եղել եղանակային անբարենպաստ պայմաններով և ծովում ուժեղ քամիներով»,- ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նավը հարձակման էր ենթարկվել հութիների կողմից` ԱՄԷ-ից Բելիզի դրոշով Բուլղարիա նավարկելիս։ Դրանից հետո անձնակազմը տարհանվել էր, իսկ վնասված նավը պատրաստվում էին քարշակել Ջիդդա նավահանգիստ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի օգնությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր