ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«ԵՄ-ն Հայաստանին առաջարկում է անվտանգության «ՀԱՊԿ» համակարգը փոխարինել թուրքականով»․ Վահե Գրիգորյան
14:06, 03.03.2024 | mamul.am
7738 | 2

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ Տովյո Կլարը Անթալիայում ասած այն, ինչի մասին գրել էի օրեր առաջ. ԵՄ-ն Հայաստանին առաջարկում է անվտանգության «ՀԱՊԿ» (ռուսական) համակարգը փոխարինել թուրքականով:
Ու այսպես ամեն 100 տարին մեկ արևմուտքը թուրքիայի ձեռքերով ու Հայոց անխելքությամբ տարածաշրջանից փորձում է հանել ռուսներին, որի արդյունքում հարյուր հազարավոր հայեր են զոհվում, միլիոնավորները` դառնում անտուն ու անտեր:
Գրանտի ու մի թուլափայ միլիոնի մեռած Հայոց օլիգարխիատն էլ ձեռքերն է շփվում` հաջող առևտրի ապագա հույսով, բայց տանում են նրան լոկ Գրիգոր Զոհրապի ճակատագրի ճամփով»։

Աղբյուրը` Վահե Գրիգորյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր